четверг, 11 ноября 2010 г.

Շեյփինգ զոն - Պիլատես

Վերջին տարիների ընթացքում Պիլատեսն ունեցավ աննախադեպ հաջողություն Արևմտյան աշխարհում' ներթափանցելով շատ տներ և մարզասրահներ:

Ջոզեֆ Պիլատեսը զարգացրել է իր անունը կրող վարժությունների այս համակարգը մի շարք այնպիսի մարզաձևերից, ինչպիսին են գիմնաստիկան, սուսերամարտը, բռնցքամարտը, ըմբշամարտը, թայ չայը և յոգան:

Պիլատեսը չափազանց մեղմ, բայց շատ արդյունավետ մարզման եղանակ է, որը տալիս է հնարավորություն կոփել, գեղեցկացնել և հանգստացնել մարմինը: Այն օգնում է բարելավել կեցվածքը, ուղղել մարմնի դիրքը և ուժեղացնել սեփական մարմինը զգալու հմտությունը:

Ստորև թվարկված են մի քանի աստղեր և մարզիկներ, որոնք իրենց մարմնի գեղեցկությունը և առողջությունը վստահել են Պիլատեսին'

Ջենիֆեր Էնիսթոն

Ջոան Քոլլինզ

Քորթնի Քոքս

Սինդի Քրոուֆորդ

Ջեմի Լիի Քուրթիս

Հյու Գրանթ

Ջեսսիկա Լանժ

Գվինեթ Փոլթրոու

Սարա Ջեսսիկա Փարքեր

Ռոդ Ստյուարտ

Շարոն Սթոուն

Ումա Թուրման

Շարլիզ Թերոն

Թինա Թըրներ


Պիլատես մարզման եղանակը կարող է լիովին փոխել ձեր մարմնի ձևը և լավացնել ինքնազգացողությունը, եթե վարժությունները կատարեք կանոնավոր' խիստ հետևելով ցուցումներին: Ձեր մարմնի վիճակը զգալիորեն կլավանա և օրվա ընթացքում կլինի ավելի ուժեղ և դիմացկուն: